ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հանդիպում Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Հանդիպում Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ
30.10.2012 | 16:21

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայազգի պրոֆեսոր, Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Դարզիին, ով այսօր մասնակցել է «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը:

Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ ենք, որ համագործակցում եք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ: Այն ստեղծվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի ներքո և փորձելու է ոչ միայն բարձրացնել Հայաստանի Հանրապետության մրցունակությունը, այլև օգտագործել և ավելացնել հայ ժողովրդի ողջ ներուժը: Մեր առաջին` երկարաժամկետ նպատակը կրթական համակարգի բարեփոխումներն են, երկրորդ` միջնաժամկետ նպատակն առողջապահությունն է, երրորդ` կարճաժամկետ նպատակը` զբոսաշրջությունը»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի գործունեությունն այսուհետ նպատակաուղղված է լինելու նաև մեր երկիր վերազգային կորպորացիաների ներգրավմանը և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:
Պարոն Դարզին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդին անդամակցելը: Նա նշել է, որ կիսում է ՀՀ կառավարության տեսլականը հիմնադրամի գործունեության ուղղությունների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցել դրա իրականացմանը:
ՀԱՄՀ առաքելության և ծրագրերի վերաբերյալ մտքերի փոխանակումից հետո զրուցակիցները քննարկել են Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումները: Հյուրը ներկայացրել է առողջապահական համակարգի բարեփոխումների միջազգային փորձը: Նա տեղեկացրել է, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ արծարծվել է թեմային վերաբերող հարցերի լայն շրջանակ, քննարկվել են համագործակցության հեռանկարները:


Այսօր Միացյալ Թագավորության նախկին առողջապահության նախարար, պրոֆեսոր լորդ Արա Դարզին կմասնակցի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ կազմակերպած սեմինարին` նվիրված առողջապահության ոլորտի բարեփոխումներին: Արա Դարզին Ճարտարագիտության թագավորական ակադեմիայի և բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է, Իմպերիալ Քոլեջի համաշխարհային առողջապահության նորարության ինստիտուտի նախագահ և Միացյալ Թագավորության առողջապահության և կենսագիտության համաշխարհային դեսպան:

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ